Մատչելիության հղումներ

logo-print

Դինքի սպանությունից հետո Տրապիզոնում երկու պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից


Թուրքիայի ներքին գործերի նախարարը այսօր երկու պաշտոնյայի է ազատել աշխատանքից Տրապիզոնի նահանգում, որի բնակիչներն են «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն պաշտոնազրկել է նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրին եւ ոստիկանության ղեկավար Ռեսաթ Ալթային:

Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «երկու ավագ հանրային տեսուչներ են նշանակվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Տրապիզոնի ոստիկանությունը եւ քաղաքացիական իշխանությունները մեղավոր են Դինքի սպանությանն առնչվող իրադարձությունները չկանխելու համար»:

Դինքի սպանության մեջ մեղադրվում են վեց կասկածյալներ, որոնք բոլորն էլ Տրապիզոնից են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG