Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ». «Դինքի հիշատակը հարգելու լավագույն եղանակը օրենքը փոխելն է»


«Էկոնոմիստ» բրիտանական շաբաթականը պնդում է, որ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը հարգելու լավագույն եղանակը օրենքը փոխելն է:

«Համարձակություն կպահանջվի 301-֊րդ հոդվածը վերանայելու համար: Բայց սկզբունքային մարդու սպանությունը նոր մթնոլորտ է ձեւավորել, որում նախկինում աներեւակայելի թվացողը դառնում է պարտադիր: Պարոն Էրդողանի բարեկամները կողջունեն, եթե նա բաց չթողնի առիթը»,֊ - գրում է հանդեսը:

«Սակայն սպանության հասարակական արձագանքը եւ Ստամբուլի փողոցներով քայլող 100 հազար մարդկանց պատկերը հաստատում է այն ճշմարտությունը, որին հավատում էր պարոն Դինքը: Ինչ էլ հայտարարեն տարբեր տեսակի ազգայնականները, Թուրքիան երբեք չի եղել անմեղ հրեշտակների երկիր՝ ճիշտ այնպես, ինչպես չի եղել որեւէ լավ բանի անընդունակ հրեշների երկիր: Նույն միտքը հաստատ համակել է այլ երկրներից եկած հայերին, որոնք այս շաբաթ Թուրքիա են ժամանել հուղարկավորությանը մասնակցելու համար: Իրենց այն նախնիների ճակատագիրը, ովքեր մահվան երթի են դատապարտվել Անատոլիայում, չի ընդգրկում թուրքերի եւ հայերի հարաբերությունների ողջ պատմությունը՝ այդ պատմությունը ունի թե վեհ, թե սեւ էջեր, եւ պարոն Դինքը համոզված էր, որ երկուսն էլ պետք է ընթերցվեն: Նա իրավացի էր»,֊ -գրում է «Էկոնոմիստ»-֊ը:

«Սխալ է դատապարտել նրանց, ովքեր ընդունում են այն տեսակետը, որն արտահայտում են արդի մեկնաբաններից շատերը՝ 1915 թվականին իշխանությունները ոչ թե պարզապես տեղահանել են հարյուր հազարավոր հայերի, նրանք փորձել են համոզվել, որ հայերի մեծ մասը մահացել է: Ճիշտ այդպես էլ սխալ է դատապարտել նրանց, ովքեր հերքում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա անելու է ֆրանսիական նոր օրենքը»,֊ - նշում է հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG