Մատչելիության հղումներ

logo-print

Մեհմեդ Ալի Բիրանդ. «Հայաստանի առաջարկը չպետք է մերժվի»


Թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը այսօր կարծիք է հայտնել, որ Հայաստանի առաջարկը՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու վերաբերյալ, չպետք է մերժվի:

«Հրանտ Դինքի սպանության հասարակական արձագանքը Թուրքիայի մասին շատ դրական տեսակետ է ձեւավորել միջազգային ասպարեզում: Եթե Հայաստանի առաջարկն ընդունվի եւ երկխոսություն սկսվի, այս դրական տեսակետը կարելի է խորացնել: Այդ դեպքում հնարավոր կլինի հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումը ամերիկյան Կոնգրեսում: Հնարավոր կլինի մի կողմ դնել Ֆրանսիայում ընդունված օրինագիծը՝ ցեղասպանությունը մերժելու համար պատիժ սահմանելու մասին: Բոլորը կսպասեն՝ տեսնելու, թե ինչ արդյունք կտա հայ-֊թուրքական երկխոսությունը»,֊ - գրում է Բիրանդը «Թըրքիշ դեյլի նյուս» թերթում:

«Միակ խնդիրը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ճանապարհին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն են: Ադրբեջանի կառավարությունը դժգոհ կլինի եւ կարծր կարձագանքի: Այն կարող է նույնիսկ քննարկել Բաքու-֊Ջեյհան խողովակաշարով նավթի մատակարարումը դադարեցնելու հարցը: Թուրքիան պետք է ի զորու լինի համոզել Ադրբեջանին: Ադրբեջանին պետք է բացատրել, որ Երեւանի հետ ամուր դիվանագիտական կապեր ունեցող Թուրքիան ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքականության վրա, ինչից կշահի Ադրբեջանը»:

Անդրադառնալով Թուրքիայում տիրող տրամադրություններին՝ թուրք մեկնաբանը գրում է. - «Այս ի՞նչ ուրախություն է: Ուրախության պատճառն այն է, որ մարդասպանը բռնվել է սպանությունից 32 ժամ անց: Ինչո՞ւ եք այդքան ուրախ: Դինքին սպանողին բռնելը այնքան էլ մեծ գործ չէ: Շատ ավելի կարեւոր էր թույլ չտալ Դինքի սպանությունը: Պետք էր պաշտպանել նրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG