Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կասկածելի փաթեթ է պայթեցրել Թուրքիայի խորհրդարանի դիմաց


Թուրքական ոստիկանությունն այսօր պայթեցրել է մի կասկածելի փաթեթ, որը տեղադրված էր խորհրդարանի շենքի առջեւ:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, փաթեթին կցված էր մի գրություն, որով պահանջվում էր ազատ արձակել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող երկու անձանց:

Փաթեթում պայթուցիկ չի եղել:

Գրության հեղինակները՝ ծայրահեղ ազգայնական TIT (Թուրքիայի վրիժառության ջոկատ) կիսաօրինական կազմակերպության անդամները պահանջել են ազատ արձակել Օգյուն Սամասթին, որը խոստովանել է Դինքի սպանությունը, եւ Յասին Հայալին, որը կասկածվում է Սամասթին դրդելու մեջ:

Դինքի սպանության կասկածով ձերբակալվել է 5 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG