Մատչելիության հղումներ

Ղարաբաղցիները նախընտրում են Բակո Սահակյանին, Աշոտ Ղուլյանին կամ Մասիս Մայիլյանին


Ղարաբաղում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ Արցախի բնակիչները նախագահի պաշտոնում ամենից շատ կցանկանային տեսնել Ազգային անվտանգության վարչության պետ Բակո Սահակյանին, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին կամ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին:

«Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության եւ «Միասնություն» մարզամշակութային միության հարցմանը մասնակցել է 300 մարդ, որոնցից կեսը Ստեփանակերտի բնակիչներ են:

Բակո Սահակյանի օգտին արտահայտվել է հարցվածներից 34-֊ը: Աշոտ Ղուլյանը ստացել է 31, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26 ձայն:

Չորրորդ տեղում՝ 18 ձայնով, Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանն է, որն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին մասնակցել ընտրապայքարին:

Հարցվածներից 16-֊ը կցանկանային Ղարաբաղի նախագահի պաշտոնում կրկին տեսնել Ռոբերտ Քոչարյանին:

10 մարդ ձայն է տվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

«Դաշնակցություն֊-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի օգտին է արտահայտվել 8 մարդ:

Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ձայն է տվել 5 մարդ:

Նախագահական ընտրությունները Ղարաբաղում կայանալու են հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG