Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Թուրքիային վերացնել 301-֊րդ հոդվածը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն այսօր հորդորել է Թուրքիային վերացնել Քրեական օրենսգրքի 301֊-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

«Այս հոդվածի գոյությունը, որը իրավաբանորեն սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, միայն խրախուսում է իրավական եւ այլ տեսակի հարձակումները լրագրողների վրա»,֊ - ասված է ընդունված բանաձեւում:

301-֊րդ հոդվածով պայմանական ազատազրկման էր դատապարտվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, որն անցած շաբաթ սպանվեց Ստամբուլում:

Երեկ արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավանություն է տալիս օրենքը փոխելու գաղափարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG