Մատչելիության հղումներ

Արմեն Դարբինյանն առաջարկել է Հրանտ Դինքին Նոբելյան մրցանակի ներկայացնել


Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը առաջարկել է Նոբելյան մրցանակի ներկայացնել «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին:

«Ես կոչ եմ անում Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին եւ ժողովուրդներին համատեղ ակտով դիմել Նոբելյան հիմնադրամին` առաջարկելով տվյալ դեպքի համար չեղյալ հայտարարել հետմահու մրցանակի ներկայացնելու արգելքը եւ խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել այս ականավոր մարդուն, որը բոլորից առավել մոտեցրել է այդ խաղաղությունը»,֊ - գրում է նախկին վարչապետը «Վեդոմոստի» թերթում այսօր տպագրված հոդվածում:

«Անկեղծ ասած, աշխարհասփյուռ հայերը եւ հատկապես մենք՝ Հայաստանի հայերս, ամենեւին չէինք սպասում Թուրքիայի իսկական քաղաքացու գաղափարների եւ կերպարի հետ համերաշխության նման անկեղծ դրսեւորում, որը ցուցադրեցին թուրքական Ստամբուլի հարյուր հազարավոր ներկայացուցիչները»,֊ - փաստել է Արմեն Դարբինյանը, որն այժմ գլխավորում է Հայաստանի Սլավոնական համալսարանը:

«Աշխարհի նշանավոր քաղաքացի Հրանտ Դինքը ոչ միայն անկեղծորեն ցանկանում էր որպես քաղաքակիրթ եվրոպական պետություն տեսնել այն երկիրը, որտեղ ծնվել էր, այլեւ երազանք էր փայփայում իր փաստական հայրենիք Թուրքիայի եւ պատմական հայերիք Հայաստանի բարիդրացիության մասին: Բոլորից առավել նա իր կյանքով եւ իր մահով մոտեցրեց այդ երկու նվիրական նպատակները: Թուրք եւ հայ քաղաքական գործիչների պարտքն է՝ մնալ այդ բարձրության վրա եւ շարունակել տանել խաղաղության դրոշը, որը պարզել էր Հրանտ Դինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG