Մատչելիության հղումներ

«Ակոս»-ի խմբագրակազմը սպառնալի նամակ է ստացել


Չորեքշաբթի երեկոյան «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունում սպառնալի նամակ է ստացվել, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի հայերի շրջանում:

Սպառնալիքներով լեցուն այդ նամակը ստորագրել է մինչ այդ անհայտ «Թուրք վրիժառության ջոկատ»-ը:

«Տրապիզոնի կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյից հետո եւս մեկ թշնամի շուն սատկեց», - ասված է նամակում: - «Եթե դուք ձեր քայլերում ուշադիր չլինեք, կսատկեն ձեր բազմաթիվ շները: Մենք բավականաչափ պայթուցիկ ունենք «Ակոս»-ի շենքը հօդս ցնդեցնելու համար»:

«Սա պարզապես զգուշացում է, որպեսզի այլեւս Թուրքիայում ոչ մեկը չփորձի իր փափագները բարձրաձայնել: Եթե դուք ցեղասպանություն եք անվանում 1915 թվականը, ապա դուք ցեղասպանություն չեք տեսել. իսկական ցեղասպանությունը հիմա է սկսվելու», - սպառնում են նամակի հեղինակները:

Խմբագրությունը անմիջապես դիմել է ոստիկանություն: Այժմ ոստիկանության շենքը շրջապատված է իրավապահներով: Ոստիկանությունը հսկողություն էր սահմանել «Ակոս»-ի խմբագրատանը հարող ողջ տարածքում:

Իրավապահները զննել են շենքը եւ, վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերելով, հեռացել` «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ թողնելով երկու ոստիկանի:


Ռուբեն Մելոյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG