Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել հինգ մարդու


Թուրք դատախազները երեկ 5 մարդու մեղադրանք են ներկայացրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Այդ մասին հայտնել է դատախազ Այքութ Չենգիզ Էնգինը:

«Oգյուն Սամասթը մեղադրվում է զինված խմբավորման մասնակցության եւ սպանության մեջ», - ասել է դատախազը:

Չորս այլ անձինք, որոնցից մեկը խոստովանել է, որ Սամասթին դրդել է սպանության, մեղադրվում են զինված խմբավորման մասնակցության եւ Դինքի սպանությանն առնչվելու մեջ:

«Դատախազությունն, այնուամենայնիվ, շարունակելու է քննությունը՝ պարզելու այլ անօրինական կազմակերպությունների կապը Դինքի սպանության հետ», - ասել է Էնգինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG