Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «301֊-րդ հոդվածի հետ կապված խնդիրներ կան»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլն այսօր ընդունել է, որ Քրեական օրենսգրքի 301֊-րդ հոդվածը, որով դատապարտվել էր «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը, վիճահարույց է եւ ենթակա է վերանայման:

«301-֊րդ հոդվածի հետ կապված որոշ խնդիրներ կան: Մենք ընդունում ենք այս օրենքում որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»,֊ - հայտարարել է Գյուլը այսօր հրավիրած մամլո ասուլիսում:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ՝ վերլուծաբանները գտնում են, որ իշխող կուսակցությունն այս հարցում հապաղում է, քանզի չի ցանկանում թույլ երեւալ ընտրական տարում, երբ ահագնանում են ազգայնական տրամադրությունները:

«Ինչո՞ւ եք Քրեական օրենսգրքին ավելացրել 301֊-ի նման մի հոդված, որը ֆաշիստական է եւ եղբորը եղբոր դեմ է հանում»,֊ - «Վաթան» թերթում այսօր գրում է ձախակողմյան քաղաքական գործիչ Չուլֆու Լիվանելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG