Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Երեւան


Այսօր երեկոյան ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանեցին Երեւան:

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այսօր համանախագահները ոչ պաշտոնական հանդիպում կունենան արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Վաղը համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Երեկ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հունվարի 26֊-ին Մինսկի խմբի համանախագահներին կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG