Մատչելիության հղումներ

logo-print

«Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու նախագիծը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի Ախալքալակին»


Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի Ախալքալակի շրջանին եւ ամբողջ տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն՝ նշելով, թե երկաթուղու շինարարությանը բացասաբար վերաբերվող ջավախքցիների տագնապները «անհիմն են»:

«Այդ նախագիծը նշանակում է, որ Ախալքալակում ներդրվելու է մոտ 300 միլիոն դոլար, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին», - «Նովոստի -Վրաստան»-ի վկայությամբ՝ ասել է Արվելաձեն եւ պարզաբանել. - «Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, տարածաշրջանի եւ Թբիլիսիի միջեւ հաղորդակցության ուղիների վերականգնմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG