Մատչելիության հղումներ

Ահմեդ Սեզերի եւ Լեխ Կաչինսկիի հանդիպման օրակարգում տեղ է գտել նաեւ Հայոց ցեղասպանության թեման


Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի հետ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հանդիպման օրակարգում տեղ է գտել նաեւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեման:

Երեքշաբթի օրը Անկարայում կայացած հանդիպման ժամանակ թուրքական կողմը մտահոգություն է հայտնել լեհական խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւի կապակցությամբ:

Ինչպես Turkish Daily News-ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները, Լեհաստանի նախագահը պաշտպանել է իր երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Լեհաստանում շատ զգայուն են ցեղասպանության հարցի նկատմամբ, եւ լեհ քաղաքական գործիչների համար դժվար է չարձագանքել այդ թեմային:

Լեխ Կաչինսկին վերահաստատել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործում միջնորդական դեր ստանձնելու՝ իր երկրի պատրաստակամությունը:

Սեզերը եւ Կաչինսկին համատեղ հայտարարություն են ստորագրել, որում, մասնավորապես, ասված է, թե Լեհաստանը մեծապես սատարում է Եվրամիությանը անդամակցելու՝ Թուրքիայի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG