Մատչելիության հղումներ

logo-print

Թերրի Դեւիս. «ՄԱԿ-֊ը պետք է որոշի Կոսովոյին, Ղարաբաղին, Կիպրոսին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու հարցը»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը գտնում է, որ Կոսովոյին, Լեռնային Ղարաբաղին, Կիպրոսին, Մերձդնեստրին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու կամ չշնորհելու հարցը պետք է որոշի ՄԱԿ-֊ը:

«Միայն ՄԱԿ֊-ը կարող է որոշել, թե ում անկախություն շնորհել կամ չշնորհել»,֊ - այսօր Ստրասբուրգում լրագրողներին ասել է նա:

Դեւիսի կարծիքով՝ Եվրախորհուրդը իրավունք չունի որեւէ որոշում կայացնել Կոսովոյի անկախության վերաբերյալ:

Մինչդեռ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լորդ Ռասել֊-Ջոնսթոնը, որն այսօր Ստրասբուրգում ներկայացրել է Կոսովոյի վերաբերյալ զեկույցը, կարծիք է հայտնել, թե Կոսովոյին պետք է «անկախություն շնորհվի որոշակի պայմաններով»:

«Կոսովոյի վերադարձը Բելգրադի հովանու ներքո միայն կխորացնի հիմնախնդիրը, քանի որ կողմերը վաղուց արդեն անմիջականորեն չեն շփվում, այլ միմյանց հետ խոսում են միայն միջնորդների միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG