Մատչելիության հղումներ

Դավոսում բացվեց Համաշխարհային տնտեսական համաժողովը


Այսօր Շվեյցարիայի Դավոս քաղաքում բացվեց Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքին մասնակցում են 24 երկրների ղեկավարներ:

Նախատեսվում է, որ Դավոս կժամանեն Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վիկտոր Յուշչենկոն:

Հրավեր են ստացել աշխարհի 800 առաջատար ընկերությունների ղեկավարները:

Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ համաժողովի նախօրեին հրավիրվածների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ նրանց մեծ մասը համոզված է, որ հաջորդ սերունդը ապրելու է տնտեսական ավելի բարենպաստ պայմաններում, սակայն` պակաս անվտանգ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG