Մատչելիության հղումներ

Սպանվել է Վանաձորի ավագ նոտարը


Այսօր առավոտյան Վանաձորում սպանվել է քաղաքի ավագ նոտար Սոնա Վերանյանը:

Այցելուներից մեկը Վերանյանի վրա կրակ է բացել վերջինիս աշխատասենյակում եւ դիմել է փախուստի: Ստացած երկու հրազենային վերքերից 53-ամյա Վերանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ոմն Կամո Պապյան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Վանաձորի ոստիկանությունից, Պապյանը դեռեւս խոստովանական ցուցմունք չի տվել:

Իբրեւ սպանության դրդապատճառի նախնական վարկած դիտարկվում է Վերանյանի աշխատանքային գործունեությունը:


Աստղիկ Բեդեւյան եւ Սաթենիկ Վանցյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG