Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ժամանեց Սոչի


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ժամանել է Սոչի, որտեղ հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ բանակցությունները «Բոչարով ռուչեյ» նստավայրում տեղի կունենան նեղ շրջանակում՝ դրանց կմասնակցեն միայն նախագահները եւ նրանց օգնականները:

Հանդիպումից հետո տեղի կունենա կարճ ասուլիս:

2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինին Սոչիում: Անցած շաբաթ Հայաստանի նախագահը հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակցին Մոսկվայում:

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ քննարկվել է նաեւ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին ստեղծված իրադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG