Մատչելիության հղումներ

Մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարարը


Այսօր առավոտյան մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, 67-ամյա Ջեմը լեզվի քաղցկեղ ուներ եւ դեկտեմբերի 26-ից հիվանդանոցում էր:

Իսմայիլ Ջեմը մեծ քաղաքականության մեջ էր 1987 թվականից, երբ ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր: Վերընտրվել էր 1991 եւ 1995 թվականներին:

1993 թվականին Թուրգութ Օզալի մահվանից հետո Ջեմը առաջադրվել էր Թուրքիայի նախագահի թեկնածու:

1995 թվականին Ջեմը դուրս էր եկել Հանրապետա-ժողովրդական կուսակցությունից եւ անդամակցել Ժողովրդավարական աջ կուսակցությանը, ապա` նշանակվել մշակույթի նախարար:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ջեմը ղեկավարել է 5 տարի՝ 1997 թվականի հունիսից մինչեւ 2002 թվականի հուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG