Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Փորձ արվեց քննարկել որոշ սկզբունքների երկրորդ շերտը»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ այսօր Մոսկվայում հանդիպելուց հետո հայտնեց, որ փորձ է արվել քննարկել «որոշ սկզբունքների երկրորդ շերտը»:

«Կարող եմ ասել, որ այս անգամ փորձ արվեց որոշ սկզբունքների երկրորդ շերտը քննարկել. որպես առաջին քայլ՝ մի քիչ խորացնելու բանակցությունները»,֊ - ասաց Հայաստանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Այս առումով հանդիպումը դրական մթնոլորտում անցավ: Չեմ կարող ասել, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել. բայց, կարծում եմ, արդյունավետ փորձ էր, եւ պետք է շարունակել բանակցությունները»,֊ - նշեց Վարդան Օսկանյանը:

Նրա վկայությամբ՝ բանակցությունների հիմքում շարունակում է մնալ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը:

Նախարարը քիչ հավանական համարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:

Նա հայտնեց, որ Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Վարդան Օսկանյանի վկայությամբ՝ համանախագահները Մամեդյարովի հետ այսօր մեկնել են Բաքու: Վաղը նրանք կժամանեն Երեւան, հանդիպում կունենան Ղարաբաղի իշխանությունների հետ (կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում), իսկ հունվարի 26֊-ին նրանց կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG