Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Իտալիայի վարչապետները բացեցին Անկարա֊-Ստամբուլ մայրուղու թունելը


Թուրքիայի եւ Իտալիայի վարչապետներ Ռեջեփ Էրդողանը եւ Ռոմանո Պրոդին այսօր բացեցին Անկարա֊-Ստամբուլ մայրուղու թունելը, որը մեկ ժամով կկրճատի ճանապարհը Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքների միջեւ:

Թունելը, որի շինարարության համար ծախսվել է մոտ 1 միլիարդ դոլար, կառուցել է իտալական ընկերությունը: Շինարարությունը, որը տեւել է 14 տարի, ժամանակավորապես ընդհատվել էր 1999 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

«Այս թունելը ոչ միայն միացնում է մեր քաղաքները, այլեւ մոտեցնում է մեզ Իտալիային եւ ողջ Եվրոպային»,֊ - «Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ, ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG