Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ցույց է անցկացվել Երուսաղեմում


Այսօր առավոտյան շուրջ 150 հայերի մասնակցությամբ ցույց կայացավ Երուսաղեմում՝ թուրքական հյուպատոսության շենքի դիմաց, որը կազմակերպել էին Իսրայելի Հայ դատի հանձնախումբը, Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական կառույցները՝ ի հիշատակ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի:

Ցույցի մասնակիցները, որոնք կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայեր ենք», «Թուրքիան ընդդեմ խոսքի ազատության», «Հրանտ Դինք -1954-1915» եւ այլ մակագրություններով պաստառներ եւ հայրենասիրական երգեր էին երգում, մոտ մեկուկես ժամ շրջապատել էին թուրքական հյուպատոսության շենքը:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները նամակ հանձնեցին Թուրքիայի փոխհյուպատոսին:

Երուսաղեմի ոստիկանությունը նախապես տեղեկացվել էր կազմակերպվելիք բողոքի ակցիայի մասին, ուստի չէր միջամտում ու չէր խանգարում, միայն երբ հայ երիտասարդները այրեցին թուրքական դրոշը, ոստիկանները փորձեցին թույլ չտալ, սակայն՝ ապարդյուն:


Արտյոմ Չերնամորյան, Թել-Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG