Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը Մոսկվայում պայմանավորվել են շարունակել հանդիպումները


Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

«Բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում: - «Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ»:

Երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը կհաջորդի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հունվարի 24-ի այցը տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG