Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի «եռյակը» Քոչարյանին եւ Ալիեւին կոչ է անում կրկնապատկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը


«Մենք քաջալերված ենք անցյալ տարի Մինսկի խմբի գործադրած ինտենսիվ միջնորդական ջանքերով, որոնց սատարում էր ԵԱՀԿ-ի գործող նախագահը, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում այս տարի կրկնապատկել իրենց ջանքերը», - ԵԱՀԿ-ի «եռյակի»՝ երեկ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ-ի գործող նախագահը, նախորդ նախագահող՝ Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հատուկ պատվիրակ Պիեռ Շեւալիեն եւ հաջորդ նախագահող՝ Ֆինլանդիայի արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Անն Սիպիլայնենը:

ԵԱՀԿ-ի մամուլի եւ հանրային տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն, քննարկված հարցերի թվում են եղել Կոսովոյի ապագան, նախկին Խորհրդային Միության տարածքում «սառեցված հակամարտությունները», որոնցում ներգրավված երկրներին «եռյակը» կոչ է արել վերսկսել կառուցողական բանակցությունները եւ զարգացնել առաջընթացը, եթե այդպիսին արձանագրվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG