Մատչելիության հղումներ

Ռոմանո Պրոդի. «Սա չափազանց լուրջ միջադեպ է»


Թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը որակել է որպես «չափազանց լուրջ միջադեպ» եւ հույս է հայտնել, որ դրա վրա «լույս կսփռվի»:

Այցով Թուրքիայում գտնվող Պրոդին Անկարայում այսօր հանդիպել է իր թուրք պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրամիութանը Թուրքիայի անդամակցության հարցերն են:

Պրոդին «Սաբահ»-ին ասել է, որ «Եվրոպայի դռները տակավին բաց են Թուրքիայի առջեւ, սակայն Անկարան պարտավոր է կատարել տված խոստումներն ու իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Եվրամիությունն անցած տարվա դեկտեմբերին մասամբ սառեցրել է Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը: Դա տեղի է ունեցել միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի առջեւ նավահանգիստերն ու օդակայանները շարունակ փակ պահելու Անկարայի դիրքորոշման հետեւանքով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG