Մատչելիության հղումներ

«Ակոս»-ի գլխավոր խմբագիր է նշանակվել Էթիեն Մահչուբյանը


Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը այսօր` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները եւ թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:

56-ամյա հայազգի լրագրող Էթիեն Մահչուբյանը թղթակցում էր թուրքական «Զաման» թերթին, իսկ ավելի վաղ՝ «Ռադիկալ» եւ այլ պարբերականների:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, խորհուրդը տեղեկացրել է նաեւ, որ «Ակոս»-ի հաջորդ համարը լույս կտեսնի հունվարի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG