Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնեց Մոսկվա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը մեկնել է Մոսկվա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Վաղը նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարարը եւս այսօր մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG