Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է ռուս-վրացական հարաբերությունների շտապ քննարկումից


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն երկուշաբթի օրը որոշում է ընդունել չանցկացնել ռուս-վրացական հարաբերություններին նվիրված շտապ քննարկումներ, երբ հայտնի է դարձել ռուս դեսպանի Թբիլիսի վերադարձի մասին:

Միաժամանակ, ինչպես լրագրողներին հայտնել է Վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, բյուրոն Ռուսաստանի եւ Վրաստանի պարտավորությունների մոնիտորինգի երկու զեկուցողներին հանձնարարել է շարունակել աշխատանքը եւ անհրաժեշտության դեպքում այդ հարցին վերադառնալ Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ժամանակ՝ այս տարվա ապրիլին:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը նշում է, որ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որը հետ էր կանչվել անցյալ տարվա աշնանը՝ Վրաստանում լրտեսության մեղադրանքով ռուս զինծառայողների ձերբակալությունից հետո, այսօր վերադառնում է Թբիլիսի:

Կոսաչովի խոսքերով, բյուրոյի նիստի ժամանակ վրացական պատվիրակությունը պահանջում էր ռուս-վրացական հարաբերությունների առնչությամբ շտապ քննարկում՝ պնդելով, թե «ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG