Մատչելիության հղումներ

«Հրանտ Դինքը այս հողի զավակն էր»,֊ - հայտարարել է այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ, վարչապետն ասել է.֊ - «Որպես պետություն մենք գործ ունենք բացահայտ եւ նողկալի սադրանքի հետ: Արյունոտ ձեռքերով սադրիչներին ի պատասխան ես կրկին հայտարարում եմ՝ Հրանտ Դինքի վրա արձակած գնդակները մեր բոլորիս վրա էին արձակված»:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է երեկ Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG