Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը


Հրանտ Դինքի սպանությանը բացահայտելու նպատակով Թուրքիայի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը` հրապարակելով կասկածյալի լուսանկարը եւ տեսագրությունը:

Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը, գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը հրապարակել է կասկածյալի` «կոշտ կտորից կարած բաճկոնով եւ սպիտակ գլխարկով, մորուքով» մի երիտասարդի լուսանկարը եւ փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկներով սպանությունից առաջ եւ հետո արված տեսագրությունը:

Գյուլերը նաեւ ասել է, որ ուրբաթ օրը կատարված սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալված երեք անձինք ազատ են արձակվել: Նահանգապետը հերքել է լրատվամիջոցների հաղորդումները, թե 8 մարդ է ձերբակալվել սպանությանը մասնակցելու կասկածանքով:

«Այս պահին ոստիկանությունում ձերբակալվածներ չկան», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG