Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Մենք խստորեն դատապարտում ենք Հրանտ Դինքի սպանությունը՝ անկախ հանգամանքներից»


«Մենք խորապես ցնցված ենք թուրքահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության գույժով. մի մարդ, ով իր կյանքը ապրել է հավատալով, որ հնարավոր է հասկացողությունը, երկխոսությունը ու խաղաղությունը ժողովուրդների միջեւ», - ասված է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետի սպանության կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունում:

«Մենք խստորեն դատապարտում ենք արարքը` անկախ հանգամանքներից, եւ կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին իսկապես անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ բացահայտելու սպանության պատճառներն ու պատվիրատուներին», - հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG