Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը խստագույնս դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը խստագույնս դատապարտել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Հրանտ Դինքի հարազատների եւ մերձավորներին:

«Հանրահայտ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ խստագույնս դատապարտելի է: Հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները կանեն հնարավորը՝ մարդասպանին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար»,֊ -հայտարարել է նախագահի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG