Մատչելիության հղումներ

Վախճանվել է Խորեն Պալյանը


71 տարեկան հասակում այսօր վախճանվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դոցենտ, գրաբարի մասնագետ Խորեն Պալյանը:

Խորեն Պալյանը նաեւ հայ հոգեւոր երգի հմուտ կատարող էր: Նա գիտեր 1000֊-ից ավելի հոգեւոր երգ:

Մինչեւ 1968 թվականը Խորեն Պալյանը վարդապետ էր, բայց կարգալույծ եղավ, երբ ամուսնացավ հայտնի երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ:

Վերջին տարիներին Խորեն Պալյանը ակտիվորեն մասնակցում էր Հայաստանի հասարակական-֊քաղաքական կյանքին: Նա «Մտավորականների ֆորում» ընդդիմադիր կազմակերպության ավագանու անդամ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG