Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Դինքի սպանությունը ոտնձգություն է արտահայտվելու ազատության դեմ»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը եւ որակել է այն որպես ոտնձգություն արտահայտվելու ազատության դեմ:

«Դինքի դեմ հարձակումը՝ հարձակում է մեզ բոլորիս դեմ՝ մեր միասնականության, մեր ամբողջականության, մեր խաղաղության եւ կայունության դեմ»,֊ - ասել է Էրդողանը, որը Դինքի սպանության մասին տեղեկացել է կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը:

«Սա ոտնձգություն է արտահայտվելու ազատության եւ մեր ժողովրդավարական կենսակերպի դեմ»,֊ - նշել է վարչապետը:

Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլ է գործուղում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկին եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուին՝ լույս սփռելու այն գործողության վրա, որը նա անվանել է «նողկալի ոճրագործություն»:

«Նրանք, ովքեր պատասխանատու են հարձակման համար, նրանք, ովքեր ծրագրել կամ հրահրել են այն, անհապաղ կբռնվեն եւ պատասխանատվության կենթարկվեն»,֊ - խոստացել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը հայտարարել է, որ «այս անմարդկային ոճիրը թույլ չի տա դրա կազմակերպիչներին հասնել իրենց նպատակներին»:

«Այս սպանությունը վերք է մեր ժողովրդի սրտին: Մենք պետք է գտնենք հանցագործներին»,֊ - ասել է նախագահը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ այսօր Ստամբուլի կենտրոնում մոտ 50 ցուցարարներ վանկարկել են՝ «Հրանտի նմանները անմահ են» եւ «Հանցագործը՝ պետությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG