Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը


Եվրամիությունն այսօր կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հանգամանորեն հետաքննել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը, անվանելով հանցագործությունը «բռնության վայրագ գործողություն»:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ Դինքը «Թուրքիայում արտահայտվելու ազատության ջատագով էր»:

«Դինքը հարգված մտավորական էր, որը հետեւողականորեն պաշտպանում էր իր տեսակետները եւ իր լուման է ներդրել բաց հրապարակային վիճաբանություն ծավալելու գործում»:

«Հավատում եմ, որ Թուրքիայի իշխանությունները հանգամանորեն կհետաքննեն այս հանցագործությունը եւ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին», -֊ ըստ DPA գործակալության՝ շեշտել է Ռենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG