Մատչելիության հղումներ

Այսօր Ստամբուլում հրազենից սպանվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ 53-ամյա Դինքի վրա երեք անգամ կրակել են իր խմբագրության առջեւ:

CNN հեռուստակայանը հաղորդում է, որ ոստիկանությունը փնտրում է «կոշտ կտորից կարած բաճկոնով եւ սպիտակ գլխարկով» մոտ 18 տարեկան մի երիտասարդի, որը կասկածվում է Դինքի սպանության մեջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը, թուրքական բոլոր հեռուստակայանները ընդհատել են իրենց հաղորդումները եւ շարունակաբար հաղորդում են Դինքի սպանության մասին լուրը:

Նրա վկայությամբ՝ Դինքը առաջին թուրքահայ մտավորականն էր, որն օգտագործեց «ցեղասպանություն» բառը:

Անցած տարի Դինքը 6 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: «Ակոս»-֊ի գլխավոր խմբագիրը սկսել էր դատավճիռը բողոքարկելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG