Մատչելիության հղումներ

logo-print

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան հարցի լուծումը. ոչ մի մասնատում, ոչ մի օկուպացիա, փախստականների վերադարձ»


Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, իսկ փախստականները վերադառնան, գրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Wall Street Journal ամերիկյան թերթում այսօր տպագրված հոդվածում:

«Մեր տարաձայնությունները հաղթահարելու համար մենք պետք է համաձայնության գանք երեք սկզբունքի շուրջ՝ ոչ մի մասնատում, ոչ մի օկուպացիա, տեղահանվածների վերադարձ իրենց բնակության վայրերը»,֊ - կարծիք է հայտնել Մամեդյարովը:

«Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, մինչդեռ մենք պետք է ապահովենք եւ երաշխավորենք առավելագույն իրավունքները փոքրամասնությունների համար»,֊ - գրել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չպետք է ձգձգվի: Հակամարտությունը խարխլում է մեր տարածաշրջանի ներուժը եւ ավելի սերտ համագործակցությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ֊ի հետ»,֊ - եզրակացրել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG