Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը մտադիր է բարձրացնել Հայաստանի «անօրինական զինման» հարցը


ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Ադրբեջանը մտադիր է բարձրացնել Հայաստանի «անօրինական զինման» հարցը: Այդ մասին day.az գործակալությանն այսօր հայտնել է Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սիյավուշ Նովրուզովը:

Նրա կարծիքով, Հայաստանը արագորեն զինվում է` խախտելով միջազգային նորմերը: «Եթե պարզվի, որ Հայաստանը գերազանցել է միջազգային նորմերը, անհրաժեշտ է դրա դեմ միջոցներ ձեռնարկել»,֊ - ասել է Նովրուզովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է իր ռազմական ծախսերը հասցնել Հայաստանի պետական բյուջեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG