Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն հունվարի 24-֊ին


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն հունվարի 24֊-ին՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատնից:

Միաժամանակ, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ համանախագահները հունվարի 24֊-ին Բաքվում բանակցություններ են անցկացնելու նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Դիտորդները ենթադրում են, որ Երեւան ժամանելով ուշ երեկոյան, համանախագահները հաջորդ օրը կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը վերադարձած կլինի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից:

Համանախագահները տարածաշրջան են ժամանելու Մոսկվայից, որտեղ հունվարի 23-֊ին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG