Մատչելիության հղումներ

Չինաստանում շունը բջջայիններ է գողանում


Չինաստանի Գուանչժոու քաղաքի մամուլը զգուշացնում է բնակիչներին, որ մի մեծ սպիտակ շուն մտնում է տները եւ բջջային հեռախոսներ գողանում:

Դյուրահավատ տանտերերը բացում են դռները եւ փորձում կերակրել գեղեցիկ շանը, սակայն շունը ատամներով շատ արագ բռնում է սեղանին դրված բջջայինը եւ դուրս վազում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է նաեւ, որ ոստիկանությանը մինչեւ այժմ չի հաջողվել բռնել ո'չ շանը, ո'չ էլ նրանց, ովքեր վարժեցրել են շանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG