Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի խորհրդարանը հրաժարվեց կրկին վարչապետի պաշտոնում հաստատել նախկին վարչապետին


Ղրղըզստանի խորհրդարանն այսօր վարչապետի պաշտոնում չհաստատեց նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովին, որի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Կուրմանբեկ Բակիեւը:

Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը, Կուլովի օգտին քվեարկեց ընդամենը 23 պատգամավոր, մինչդեռ նրա թեկնածությունը հաստատելու համար անհրաժեշտ էր 38 ձայն:

Ընդդիմադիր պատգամավոր Ազիմբեկ Բեկնազարովը, քվեարկությունից առաջ դիմելով Կուլովին, ասաց.֊ - «Քաջություն ունեցեք ընդունելու, որ անցած մեկուկես տարում չեք կարողացել կատարել վարչապետի ձեր պարտականությունները»:

Ըստ Սահմանադրության՝ Բակիեւը կարող է եւս երկու անգամ ներկայացնել Կուլովի թեկնածությունը: Եթե պատգամավորները մերժեն նրա առաջարկած թեկնածուին, նախագահը կարող է լուծարել խորհրդարանը:

Կուլովը եւ նրա կառավարությունը հրաժարական տվեցին դեկտեմբերի 19֊-ին, ինչը քաղաքական խառնաշփոթ առաջացրեց եւ հանգեցրեց Սահմանադրության փոփոխությունների ընդունման: Նոր Սահմանադրությամբ ընդլայնվել են նախագահի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG