Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 24-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից, հունվարի 24-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման օրակարգում մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր են` այդ թվում էներգետիկ եւ տրանսպորտային, ինչպես նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը առնչվող հարցեր:

Երեկ` հունվարի 18-ին Քոչարյանն ու Պուտինը հանդիպում են ունեցել Մոսկվայում, թեեւ պաշտոնապես դա չեն հաստատում ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմերը: Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը ընդամենը հայտարարել էր, որ Քոչարյանը մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան աղբյուրի պնդմամբ, այս այցը նախապատրաստվում էր դեռ դեկտեմբերի 22-ից: Մասնավոր այցի շրջանակներում կայացած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում, ըստ նույն աղբյուրի, Պուտինն ու Քոչարյանը քննարկել են նաեւ հայաստանյան գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG