Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, որը շրջագայում է Միացյալ Նահանգներով, ընկերական խաղում 3:1 հաշվով պարտության է մատնել Ամերիկայի ֆուտբոլի լիգայում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» ակումբին:

Այս հաղթանակը առաջինն է շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, առաջինն է նաեւ մրցաշրջան - 2007-ում:

Խաղին տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, ինչի հետեւանքով Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները:

ԱՄՆ֊-ում անցկացրած առաջին հանդիպումը հայաստանցի ֆուտբոլիստները ոչ ոքի՝ 1:1 հաշվով են ավարտել Պանամայի հավաքականի հետ:

Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG