Մատչելիության հղումներ

Մահացել է Իսրայելի քնեսետի հայամետ պատգամավոր Յուրի Շտեռնը


Երեկ առավոտյան 57 տարեկան հասակում մահացել է Իսրայելի քնեսետի պատգամավոր, Իսրայել - Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:

Շտեռնը քնեսետի պատգամավոր էր 1996 թվականից: Հեղինակել է բազմաթիվ օրինագծեր, 17-րդ գումարման քնեսետի կազմում նաեւ գլխավորում էր Իսրայելի քրիստոնեական համայնքների հետ փոխհարաբերությունների զարգացման հանձնաժողովը: Յուրի Շտեռնը քնեսետում գլխավորում էր Իսրայել - Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Մի քանի անգամ եղել է Հայաստանում: Նա հայ-իսրայելական փոխհարաբերությունների խորացման, Հայոց ցեղասպանության հարցը երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկելու անհրաժեշտության պաշտպաններից մեկն էր:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG