Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Ռուսաստանյան աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է իրավիճակը Հայաստանում` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Նախատեսված է քննարկել նաեւ էներգետիկ հարցեր, այդ թվում` կապված «Գազպրոմ»-ի հետ:

Նույն աղբյուրների համաձայն, նախագահ Քոչարյանի այցը նախապատրաստվում էր դեկտեմբերի 22-ից:

Ռոբերտ Քոչարյանը Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG