Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանն այսօր Երեւանում հանդիպել է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսին:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են առողջապահական, սոցիալական, մշակութային եւ բարեսիրական ծրագրերին առնչվող հարցեր եւ այդ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Հայաստանի եւ Վրաստանի առաջին տիկնայք խոսել են առողջապահության ոլորտում հայաստանյան փորձին ծանոթանալու նպատակով մի շարք բուժհիմնարկներ կատարելիք այցերի մասին», - փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը`հավելելով, որ Երեւանում գտնվելու ընթացքում տիկին Ռուլովսը կայցելի նաեւ մշակութային օջախներ:

Վրաստանի առաջին տիկնոջ այցը Հայաստան ավարտվում է վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG