Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ուժեղացրել է անվտանգության միջոցները


Ռուսաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, թե արտաքին աղբյուրներից տեղեկություններ են ստացել հասարակական տրանսպորտում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին:

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը զգոնության կոչ է արել բոլոր քաղաքացիներին եւ պաշտոնյաներին: Նա կարգադրել է որոնողական եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել:

Անցյալում Մոսկվան եւ Ռուսաստանի մյուս քաղաքները բազմիցս են ահաբեկչական հարձակումների ենթարկվել: Սակայն, ինչպես փաստում են արեւմտյան գործակալությունները, վերջին երկու տարիներին Հյուսիսային Կովկասից դուրս լայնածավալ ահաբեկչական գործողություններ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG