Մատչելիության հղումներ

logo-print

Բենոն Սեւանին կաշառակերության մեղադրանք է ներկայացվել


Կիպրահայ Բենոն Սեւանին, որը գլխավորել է ՄԱԿ-֊ի «Նավթ պարենի դիմաց» ծրագիրն Իրաքում, կաշառակերության մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-֊ում:

Ամերիկացի դատախազները պնդում են, որ 69֊-ամյա Սեւանը, որն այժմ բնակվում է իր ծննդավայր Կիպրոսում, 160 հազար դոլար կաշառք է վերցրել 64֊-միլիարդանոց ծրագիրն իրականացնելիս:

Մեղադրանք է ներկայացվել նաեւ ՄԱԿ-֊ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի փեսա Էֆրաիմ Նադլերին: Դատախազները պնդում են, որ նա Իրաքի կառավարության անունից 160 հազար դոլար կաշառքը փոխանցել է Սեւանին:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ երկու կասկածյալներին ձերբակալելու թույլտվություն է տրվել եւ այժմ նրանք փնտրվում են Ինտերպոլի կողմից:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սեւանին սպառնում է 50 տարվա, իսկ Նադլերին՝ 112 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG