Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Որոշ մեկնաբանների գնահատմամբ՝ եթե նախկինում պատգամավորական մանդատը 200-300 հազար դոլար արժեր, հիմա դրա համար առնվազն մեկ միլիոն է պետք»։ «Կարծում եք՝ այս ընտրություններում ֆինանսական գործոնն այդչափ վճռորո՞շ կլինի», - թերթի այս հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. - «Ես չորս անգամ պատգամավոր եմ ընտրվել, եւ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով։ Բոլորին ի լուր՝ ասում եմ. եթե իմ վստահված անձանցից որեւէ մեկը նախկինում ձայներ է գնել, կամ առաջիկայում կփորձի քվեների համար «գլխագին» առաջարկել, ես պատրաստ եմ հրապարակավ հայտարարել իմ հրաժարականի մասին»։

«Նախադրյալներ կան, հեղափոխություն չկա» խորագրի ներքո «Առավոտ»-ը ներկայացնում է իր իսկ պատվերով APR Group ընկերության անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները: Հարվածների 70,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանում հնարավոր չեն «բողոքի ցույցեր, ինչպես դրանք տեղի ունեցան Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում»: 73,6 տոկոսը գտնում է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող զանգվածային ցույցեր կազմակերպել: «Եվ ամենակարեւորը. երեւանցիների 40,3 տոկոսը նախկինում մասնակցել է զանգվածային ցույցերին, բայց ապագայում դա պատրաստ է անել միայն 27,8 տոկոսը», - գրում է թերթը՝ հետեւությունները թողնելով մասնագետներին:

«Հայք»-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Փարաքար գյուղի մոտ գտնվող ռեստորաններից մեկում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ներկայությամբ տեղի է ունեցել հացկերույթ: Հրավիրված են եղել Արմավիր մարզի բոլոր համայնքապետերը, հիմնարկությունների ղեկավարները, դպրոցների տնօրենները՝ շուրջ 350 հոգի: Թերթի տեղեկություններով, «իշխանական վերնախավի ներկայացուցիչները երաշխիքներ են տվել, որ ԱԺ ընտրությունները կեղծելու դեպքում (բնականաբար, հօգուտ իշխանական կուսակցություների) նրանք չեն ենթարկվի որեւէ պատասխանատվության»:

«Նախադրյալներ կան, հեղափոխություն չկա» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականը ներկայացրել է իր իսկ պատվերով անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները: Հարցվածների 70,3 տոկոսը հայտնել է, որ Հայաստանում հնարավոր չեն «բողոքի ցույցեր, ինչպես դրանք տեղի ունեցան Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում»: 73,6 տոկոսի կարծիքով ոչ մի քաղաքական ուժ չի կարող զանգվածային ցույցեր կազմակերպել: «Եվ ամենակարեւորը. երեւանցիների 40,3 տոկոսը նախկինում մասնակցել է զանգվածային ցույցերին, բայց ապագայում դա պատրաստ է անել միայն 27,8 տոկոսը», - շեշտել է խմբագրականը՝ հետեւությունները թողնելով ընթերցողներին:

Նույն թերթի հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը առաջիկա ընտրությունների հնարավոր սցենարը ուրվագծելով ընդգծել է. - «Առաջիկայում ընտրությունը կատարվելու է չորս բանի միջեւ. հայհոյանքի, ֆինանսների, լծակների եւ ծրագրերի։ Մենք ունենք ծրագիր, համապատասխան կադրեր։ Այս առումով, կարծում եմ, որ ընտրությունը դեպի մեզ պետք է լինի, բայց նաեւ հասկանում եմ, որ այս պայմաններում, երբ ժողուվուրդը ունի ֆինանսական լուրջ դժվարություններ, հոգեբանական խնդիրներ, անապահովության զգացում, հաճախ ժամանակավոր ուժեղ մարդու հովանավորությունը, հայհոյանքը, կարող է նախընտրել ծրագրերից»։

«Կեղծեք անկաշկանդ» վերնագրի տակ «Հայք»-ի խմբագրականը փոխանցել է, թե հինգշաբթի օրը Փարաքար գյուղի մոտ տեղակայված ռեստորաններից մեկում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ներկայությամբ տեղի է ունեցել հացկերույթ. - «Հրավիրված են եղել Արմավիր մարզի բոլոր համայնքապետերը, հիմնարկությունների ղեկավարները, դպրոցների տնօրենները՝ շուրջ 350 հոգի»: Թերթի տեղեկություններով, «իշխանական վերնախավի ներկայացուցիչները երաշխիքներ են տվել, որ ԱԺ ընտրությունները կեղծելու դեպքում (բնականաբար, հօգուտ իշխանական կուսակցություների) նրանք չեն ենթարկվի որեւէ պատասխանատվության»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի վերջին հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի շրջապատի կազմակերպած մահափորձի մասին հերթական անգամ ընդգծեց Գեղամյանի՝ որպես օժանդակ քաղաքական գործչի նշանակությունը», - գրել է այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն ու բացատրել. - «Գեղամյանը ԽՍՀՄ կոմունիստական կուսակցական չինովնիկ լինելով, բնականաբար, նախընտրում է իշխանական պրոյեկտները եւ փորձում է օժանդակել այն կենտրոններին, որտեղ իր հաշվարկով ավելի շատ ուժ է կենտրոնացած։ Եվ ահա Գեղամյանը, որ վերջին տարիներին հասցրեց փչացնել իր բոլոր հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, որոշել է ոչ միայն վրեժխնդիր լինել նրանից, այլեւ քաղաքական նոր ստվերային պարտնյոր է գտել՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյան - Գագիկ Ծառուկյան զույգի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG