Մատչելիության հղումներ

Գերմանիան առաջարկում է Եվրամիության ողջ տարածքում ազատազրկում սահմանել Ողջակիզումը հերքելու համար


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Եվրամիության ողջ տարածքում ազատազրկում սահմանել հրեաների Ողջակիզումը հերքելու համար: Այդ մասին հայտնել է La Repubblica իտալական թերթը:

Սա նշանակում է, որ Գերմանիան լիովին ընդունում է իր մեղքը հրեաների ցեղասպանության համար եւ պարտավորվում է պայքարել ռասիզմի եւ այլատյացության դեմ:

Սակայն որոշ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, գտնում են, որ միասնական պատժի սահմանումը Եվրամիությունում հանգեցնելու է խոսքի ազատության սահմանափակման:

Բեռլինը գտնում է, որ խոսքի ազատությունը չի կարող հնարավորություն ընձեռել նեոնացիստական գաղափարների քարոզչության համար եւ թույլ տալ հերքել պատմական ճշմարտությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG