Մատչելիության հղումներ

Գերմանացի Հանս-Գ֊երտ Փոթերինգը ընտրվեց Եվրախորհրդարանի ղեկավար


Գերմանիայի քրիստոնեա֊դեմոկրատների ներկայացուցիչ 61-֊ամյա Հանս֊-Գերտ Փոթերինգն այսօր ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ:

785 անդամ ունեցող խորհրդարանի ղեկավարի պաշտոնում նա փոխարինեց իսպանացի սոցիալիստ Խոսեպ Բորելին:

Փոթերինգը, որը կպաշտոնավարի մինչեւ 2009 թվականը, հանդես է գալիս Եվրոպայի միասնության օգտին, որպեսզի «բոլոր ազգերը՝ մեծ, թե փոքր, կարողանան ասել իրենց խոսքը»:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ Փոթերինգը «առանց խանդավառության է վերաբերում» Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության գաղափարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG